Երեկ Քննչական կոմիտեի նախագահը Հ1-ի եթերում, անդրադառնալով Միքայել Սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումանը, հայտարարել էր.
«Ավելին, քրեական վարույթի նախաքննության ընթացքում, երբ, որ մենք գիտեք, որ կատարել ենք անհետաձգելի քննչական գործողություններ, մեր ձեռքի տակ հայտվել են նաև որոշ փաստական տվյալներ, այդ թվում՝ նաև Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը, կարծում եմ կհասկանան ընչի մասին է խոսքը, որտեղ ինքը յուրաքանչյուր օր արտացոլել է իր օրվա կատարած գործողությունները:
Սկսած 2022-ից, էս տվյալով և վերջացրած այս վերջին ժամանակահատվածում: Այ ընդեղ ուղիղ կապը Վազգեն Գալստանյանի հետ, թե ով պետք է գլխավորի շարժումը սկզբնական, թե ով առաջարկեց, որպեսզի շարժումը գլխավորի, թե դրանից հետո, երբ որ շարժումը ձախողվեց՝ ինչ հանդիպումներ տեղի ունեցան: Ինչի պլանավորվեց սենց խոսակցություն, կոչով հանդես գալ: Այսինքն սրանց նպատակը, դրա համար ես ի սկզբանե ես շեշտեցի, որ էս գործընթացը պետք է դիտենք մեկ ամբողջական շղթայի համատեքստում: Եվ բնականաբար, մեր էդ ձեռք բերած փաստական տվյալները հիմք հանդիսացան, որպեսզի քննիչը միջնորդություն ներկայացնի հսկող դատախազին, և բնականաբար միջնորդությունը բավարարվեց և Միքայել Աջապահյանի նկատմամբ նույնպես քրեական հետապնդում հարուցվեց»:
Զավեշտ է, որ Միքայել Սրբազանի դեմ քրեական գործ կարելու հարցում ՔԿ-ն ձեռքի տակ չունենալով որևէ փաստական ապացույց, սկսել է քչփորել Սրբազանի օրագիրը:
Գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, արձագանքելով ՔԿ նախագահի խոսքերին, գրում է.
«Ուրախացնում է մի բան, որ իրենց արմատներից արդեն վաղուց չսնվող ծառայողները «քրեական գործ»-ի ընթացքում` թեպետ եւ ճարահատյալ, վերջապես նիկոլի ԶԱԶՐԱԲԵՐԱՆ, ԼԿՏԻԱԽՈՍ ու ՊՂԾԱՇՈՒՐԹ հրամաններից բացի ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ԿԱՐԴԱԼ Միքայել Աջապահյանի ԱՋՈՎ գրված մաքրամաքուր մեր ոսկեղենիկը` գրված Մեսրոպ Մաշտոցի տառերով…Դե, թող նիկոլը բանտարկի այդ 36 ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ…
Հենց այդ 36 ԶԻՆՎՈՐՆԵՐՆ են ՋԱՐԴԵԼՈՒ եւ ՓՇՐԵԼՈՒ նիկոլի ծուռ հայելիների ողորմելի «կայսրությունը…
Հե՛նց այդ 36 ԶԻՆՎՈՐՆԵՐԸ…»:
Ալլա ՀԱԿՈԲՅԱՆ
Գրող, հրապարակախոս